Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. Դատախազություն. tert.am
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մնաւոկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր նախաքննության ավարտ և ուղարկել դատախազություն, որտեղ և մեղադրանքը հաստատվել է:
Քրեական գործի հարուցման հիմք էր հանդիսացել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուի՝ փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել էր՝ «ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:
Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ-ի 301-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ըստ քրեական գործի, Մանուկյանը մի այդպիսի կոչ էլ փետրվարի 26-ի հանրահավաքին և մեղադրանքը լրացվել է:
Վազգեն Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում: