Բաժիններ՝

Բուլղարիան մայիսից կբացի իր սահմանները զբոսաշրջիկների համար

Մայիսի 1-ից Բուլղարիան կբացի իր սահմանները բոլոր զբոսաշրջիկների համար:

Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է երկրի զբոսաշրջության նախարար Մարիանա Նիկոլովան, նշելով՝ հանգստանալ ցանկացողների համար կներդրվեն բնակության և սնունդ ստանալու հատուկ կանոններ:

Նրա խոսքով, զբոսաշրջային արդյունաբերության պատասխանատուները կարող են նախապատրաստվել մայիսյան արձակուրդներին, իսկ նախատեսվող բոլոր հակահամաճարակային միջոցառումների մասին առաջիկայում հայտարարություն կտարածի առողջապահության նախարարությունը:

Բացի այդ, իշխանությունները հատուկ պայմաններ կստեղծեն օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար և նախապես կտեղեկացնեն նրանց այդ մասին:

Զբոսաշրջության նախարարի խոսքով՝ Բուլղարիա այցելել ցանկացողներին կտրամադրվեն «կանաչ միջանցքներ»՝ բնակության վայր անվտանգ տեղափոխման համար: Ներկայում Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակվող COVID անձնագրեր ունեցողները ևս կկարողանան օգտվել այս ծառայությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031