Բաժիններ՝

«Մեսսին «Բարսայի» պատմության մեջ ամենակարևոր անձնավորությունն է»․ Կուման

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, որը դուբլ է հեղինակել ու գոլային փոխանցում կատարել Լա Լիգայի 27-րդ տուրի «Ուեսկայի» դեմ երեկ կայացած խաղում (4:1):

«Կարծում եմ՝ Մեսսին ցույց տվեց, որ ինքը լավագույնն է: Առաջին գոլն անհավանական էր: Նա արժանի է այն կարևոր դերին, որը ստանում է այս թիմում:

Մեսսին երկար տարիներ ցույց է տվել այս մակարդակը, դա ցույց է տվել շատ հանդիպումներում: Նա «Բարսայի» պատմության մեջ ամենակարևոր անձն է: Բարեբախտաբար, որ նա դեռ մեզ հետ է»,- ասել է Կումանը:

Երեկ արգենտինացին 767-րդ հանդիպումն անցկացրեց «Բարսելոնայի» կազմում և կրկնեց Չավիի ռեկորդն ակումբում անցկացրած խաղերի քանակով:

Այս մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը 25 խաղ է անցկացրել Լա Լիգայում, դարձել է 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս