Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 585, մահվան՝ 14 նոր դեպք
Հայաստանում մարտի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 585 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 179 287-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3277 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 839 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4116-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 292 է, ընդհանուր առողջացածներինը՝ 166 702, փաստացի բուժվողներինը՝ 8469 (մեկ օրում ավելացել է 279-ով): Մեկ օրում արվել է 3242 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 780 085 թեստ: