
Աննա Վարդապետյանի առնչությամբ 168.am-ի հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի՝ Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների գործով նախաքննությանը միջամտելու փաստով 168.am-ի երեկվա հրապարակման հետքերով գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն էր սկսել:
Քիչ առաջ, ի պատասխան մեր հարցման, դատախազությունից պատասխանեցին, որ այն արդեն ուղարկել են ԱԱԾ:
«Նախնական ուսումնասիրությունից հետո դրանք ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում հրապարակումներում ներկայացված հանգամանքներն ստուգելու նպատակով: Դատախազություն ստացվել էր նաև հանցագործության մասին հաղորդում փաստաբանի կողմից այն ևս կուղարկվի ԱԱԾ՝ քրեական վարույթի մաս դարձնելու համար»,- ասացին Դատախազությունից: