Բաժիններ՝

Երկու քաղաքացու վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Մարտի 8-ին, ժամը 21.25-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա Սամվել Մայիլյանին, որը տեղում մահացել էր, և 34-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Վրաերթ կատարած վարորդը հեռացել էր դեպքի վայրից:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ քաղաքացիներին վրաերթի է ենթարկել Պռոշյան գյուղի 80-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Հունդաի» ավտոմեքենայով։ Նա մարտի 9-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031