Բաժիններ՝

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը հայտնել են ապագա երեխայի սեռը

Սասեքսի դուքս, արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում հայտնել են երկրորդ երեխայի սեռը։ Նրանց խոսքով՝ իրենք դուստր են ունենալու։

«Ունենալ ցանկացած սեռի երեխա՝ մեկ կամ երկու, հիանալի է։ Սակայն երբ ունես տղա, իսկ հետո ծնվում է աղջիկ, ուրիշ ի՞նչ կարելի է ցանկանալ։ Ընտանիքում մենք չորս հոգի կլինենք և մեր երկու շները»,- ասել է Հարրին CBS-ի եթերում։

Զույգի առաջին երեխան ծնվել է 2019 թվականի մայիսի 6-ին, ամուսիններն իրենց որդուն Արչի են կոչել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս