ԲՀԿ-ում սպասողական տրամադրություններ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում երեկ լարված ու սպասողական տրամադրություններ էին։ Պատգամավորները, մամուլից եւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Մակունցից տեղեկանալով, որ արտահերթ ընտրությունների հարցով սպասվում է Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում, «շեֆից» լուրի էին սպասում՝ կստորագրի՞ Փաշինյանի առաջարկած հուշագիրը, թե՞ կշարունակի պայքարը ՀՓՇ-ի հետ՝ փողոցում։

Երեկ անգամ լուրեր տարածվեցին, որ պատգամավորներին Ծառուկյանը կանչել է հանդիպման եւ դրանից հետո է գնալու Փաշինյանի հետ հանդիպման, սակայն հանդիպումը չէր կայացել, պատգամավորներին էլ փոխանցել են, որ առաջիկա օրերին կհավաքվեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031