
«Արեք այդ քայլը ու խայտառակվեք ավելի շատ». Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել.
«Մի երկոտանի առանձնյակ այսօր հայտնել է իր հույժ մասնագիտական երկրաբանական կարծիքը Ա.Սարգսյանի գործողություններում ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում լինելու – չլինելու մասով: Եթե կարճ, ապա տհաս մեկնաբանություն է, եթե քիչ երկար ասեմ, նախ` պետք է դիմել ՍԴ, եզրակացության համար, ապա եթե ՍԴ-ը համաձայն լինի, որ կա կոպիտ խախտում, Ազգային Ժողովով 2/3-րդով պետք է քվեարկեն ու հայտնեն անվստահություն:
88 ձայն չունեն, այլապես Սահմանադրություն կփոխեին, ՍԴ-ը ևս նման տհաս եզրակացություն չի տա, որքան էլ այնտեղ իրենց շնորհակալ դատավորներ լինեն, թուրքեր չեն: Ուստի հորդորում եմ, արեք այդ քայլը ու խայտառակվեք ավելի շատ»: