«Հիշե՛ք, 2008 թվականի մարտի 1-ով հետաձգվեց այն, ինչ տեղի ա ունենում հիմա». Արամ Գևորգյան
Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիշե՛ք, 2008 թվականի մարտի 1-ով հետաձգվեց այն, ինչ տեղի ա ունենում հիմա. Արցախի կորուստ, զոհեր, հայրենազրկում, պետության կազմալուծում։
2008-ին 10 տարով հետաձգվեց Հայաստանում թուրքերի իշխանության գալը։
Բացառությամբ ոստիկաններ Համլետ Թադևոսյանի ու Տիգրան Աբգարյանի, մարտի 1-ի զոհերը ինձ համար երբեք չեն դիտվել ժողովրդի ազատ կամարտահայտության համար զոհված մարդիկ։ Իրենց օգտագործել են, իրենք գործիք են եղել «մարդկանց» ձեռքին, ովքեր փորձել են թշնամական պետության համար զավթել Հայաստանում իշխանությունը։
Քոչարյանը դա թույլ չտվեց, Սերժ Սարգսյանն էլ 10 տարի թուք ու մուր ուտելով պահեց Հայաստանի անկախությունը։ 2018-ին Սերժը չկարողացավ փրկել ձեզ ինքներդ ձեզնից. Դուք որոշեցիք երկիրը թուրքին հանձնել, ու հիմա չասեք՝ չենք իմացել։ Իմանայիք։ Նայեիք նիկոլի ելույթներն ու գործողությունները 2008-ից սկսած ու կհասկանայիք՝ ինչ ա դրա մտքին։
Իրականում Արցախը մենք կորցրեցին 2018-ի ապրիլին։
Հիմա Հայաստանում իշխանության են թուրքերը ու, թե որքանով կկարողանանք դուրս շպրտել դրանց, կախված ա յուրաքանչյուրիցս։ Բանակը մեր կողքն ա, թուրքն էլ արդեն խառնված իր ԱԳՆ-ի մակարդակով ա սատարում ստեղի ֆիլիալին։ Դա նշանակում ա, որ նիկոլի թուրքական իշխանությունը հոգեվարքի մեջ ա։ Քիչ մնաց»: