
Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան. Irakanum.am

Նախօրեին Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է, եւ նա պատրաստվում է գլխի վիրահատության։ Կայքը գրել էր, որ պայմանավորված այս հանգամանքով Ջալալ Հարությունյանը որեւէ կերպ չի մեկնաբանում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը։
Irakanum.am-ին հաջողվել է կապ հաստատել Հարությունյանի հետ, ով հաստատել է տեղեկությունը, որ պատրաստվում է վիրահատության։ «Վիրահատության նախապատրաստական փուլում եմ, ներողություն եմ խնդրում»,- ասել է Հարությունյանը։
Ջալալ Հարությունյանը կարճ մեկնաբանելով ԳՇ հայտարարությունն ասել է. «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին եւ միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում