Բաժիններ՝

Բացառիկ տեսանյութ. Արմավիրի մարզում բախվել են ԱԱԾ աշխատակցի Nissan-ն ու 22-ամյա վարորդի Hayasa մոտոցիկլը. Shanshyan.com

Երեկ՝ փետրվարի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shanshyan.com-ը:

Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Արտակ Խլոյանի վարած Nissan մակնիշի և Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 22-ամյա Աբգար Մանավազյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, համագյուղացի, 21-ամյա Արթուր Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարոդ Ա. Խլոյանը ծառայում է Ազգային անվտանգության ծառայությունում և, ըստ տեղեկությունների, վթարի մեղավորը ինքն է եղել:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել մոտոցիկլի և Nissan-ի բախումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս