
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը Վրաստանի հավաքականի հետ հանդիպումներին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի Վրաստանի հավաքականի հետ հանդիպումներին, որոնք կկայանան մարտի 5-ին և մարտի 10-ին՝ համապատասխանաբար Թբիլիսիում և Երևանում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։
Լուան Բարբոսա – «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ռոբերտ Բոյարկին – «Ռոստով» (Ռուսաստան)
Արտյոմ Զաքարյան «Արարատ-Արմենիա»
Էրիկ Հարությունյան «ՀՊՏՀ»
Սարո Գալստյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Ռաֆիկ Մելիքյան – «Արարատ-Արմենիա»
Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան – «ՎՌԶ Գոմել» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան – «Ստոլիցա» (Բելառուս)
Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո դե Կամպոս – «Ատիրաու» (Ղազախստան)
Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա» (Լեհաստան)
Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ – «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Ժոաո Կարվալյո – «Գազպրոմ Յուգրա» (Ռուսաստան)