Դիակը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին, նրանց սրտի վարչապետն է, որի նմանն այլևս չեն ունենալու․ Ստեփան Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Դիակն այս փուլում ձեռնտու է Ռուսաստանին, որովհետեւ առանց Հայաստանի շահը հաշվի առնելու, կատարում է այն, ինչ ասում են, զիջում է ամենն, ինչը հնարավոր ու անհնարին է։ Այս փուլում Դիակի հեռացումը անկանխատեսելի վիճակ է կարող ստեղծել, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրողությունը։
Դիակը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին, նրանց սրտի վարչապետն է, որի նմանն այլեւս չեն ունենալու։
Դիակը ձեռնտու է կոլեկտիվ Արեւմուտքին, նա Ռուսաստանի հանդեպ «պրովոկատոր այծի» դեր է կատարում ու ցանկացած պահի կարող է կոնֆուզներ ստեղծել ու խառնել խաղաքարտերը։
Դիակը, երբեմն, անգամ Իրանին է ձեռնտու, Բոինգի պատմությունը վկա. քանի Հայաստանում անիշխանություն է, միշտ կարելի է ինչ-որ հարցեր լուծել։
Սակայն Դիակն ունի մի շատ լուրջ խնդիր, նա Հայաստանում չունի իրական իշխանություն եւ ցանկացած պահ իրավիճակը կարող է պայթել, հետեւապես անկայունություն ստեղծելով մեծ տարածաշրջանում։ Դրա համար ոչ ոք այլեւ նրա հետ հույսեր չի կապում։
Դիակը շատերին է ձեռնտու, բայց արդեն անկարող է։
Հ.Գ. Հին Հռոմում նման դեպքերում հրաժեշտի օրգիա էին կազմակերպում, վերջին վառ հիշողությունների համար։ Հիմա իրենց հերթն է։
Հուսանք, որ Իմ Քայլի եւ կառավարության անդամներից մեկն ու մեկը, պատմության համար, հետաքրքիր կադրեր կնկարահանի սպասվելիք հրաժեշտի օրգիայից, որտեղ կրքերը բաց կթողնվեն’ մեկ է, այլեւ կորցնելու բան չունեն»։