Բաժիններ՝

Եթե սիրտներդ ցավում է մեր ունեցած ու սպասվելիք կորուստների համար, ապա դուրս եկեք փողոց ու ձեր ուզած ձևաչափով պահանջեք իշխանության հրաժարականը․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Մանիպուլյացիա թիվ 12.

Չաուշեսկոյի ներկայացում են անում, Բաղրամյանում խորոված են անում, էդ չե՞ն…

Հիպոթետիկ ընդունենք, որ Չաուշեսկոյի ներկայացումը շատ անընդունելի է, իսկ խորոված անելն ահավոր տգեղ բան։ Դրա մասին գրել եք այս օրերին։ Ու ավելին, դուք նույն կերպ քննադատել եք, երբ 2018-ին դագաղներ ու ծաղկեպսակներ էին դնում պատգամավորների համար, ինչպես նաեւ էլ ավելի խիստ քննադատել եք 2018-ի ու Քաղաքացու օրվա փողոցային խորովածները։

Այս քննադատությանը հաջորդած շրջանում, սակայն ողջունել եք «ժողովրդավարության բաստիոնի» մնացած «բարեփոխումները» դատական համակարգում կամ ոստիկանությունում կամ «այլ պետությունների գործակալական ցանցերի բացահայտումը»:

Այսինքն, ձեզ համար նորմալ է երբ «բռնություն քարոզող» պերֆորմանսի եւ փողոցային խորովածից հետո, դեռ հանուն ինչ-որ արժեքների պատրաստ եք սատարել ձեր արժեքային համակարգից բխող քայլերին։ Ուստի եթե զգում եք երկիրը վարի տալու գործընթացն ու սիրտներդ ցավում է մեր արդեն եղած ու սպասվելիք կորուստների համար, ապա դուրս եկեք փողոց ու ձեր ուզած ձեւաչափով պահանջեք իշխանության հրաժարականը։ Հիշեցնեմ դրանից հետո դեռ ունենալու եք հնարավորություն որոշելու նախկին, ներկա թե ապագա որ ուժին եք ընտրելու։

Իսկ եթե դուք դա չեք անում, ապա երկարացնում եք հողատուի քաղաքական կյանքն իր ատրիբուտիկայով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս