
ՆԱՏՕ-ն ռուսական «Պանցիր»-ը որակել է որպես իդեալական գործիք անօդաչու թռչող սարքերի դեմ

ՆԱՏՕ-ն ռուսական «Պանցիր-Ս» զենիթահրթիռային համակարգերը որակել է որպես իդեալական զենք ռազմական անօդաչու սարքերի դեմ: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի JAPCC-ի օդային ուժերի առաջնային փորձի համատեղ կենտրոնի զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ «Պանցիր-Ս»-ն ի սկզբանե նախատեսված է եղել թշնամու ինքնաթիռներից և ուղղաթիռներից պաշտպանվելու համար: Բացի այդ` զենքը նախատեսվում է հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերը բարձր ճշգրտության զենքի հարվածներից պաշտպանելու համար:
«Այս հատկությունների շնորհիվ «Պանցիր-Ս-1»-ը իդեալական է փոքր և մարտավարական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար»,- ասվում է զեկույցում:
Ըստ ՆԱՏՕ-ի` «Պանցիրը» և նմանատիպ համալիրները «աճող սպառնալիք» են դաշնակից ուժերի համար և պետք է չեզոքացվեն: Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվել նաև այն հանգամանքին, թե ինչպես է Թուրքիան արձագանքել Իդլիբում սիրիական ընդամենը մեկ «Պանցիրի»-ի ոչնչացմանը «Գարնանային վահան» գործողության շրջանակներում: Դրա ոչնչացումը կարևոր պահ է եղել «ամբողջ գործողության նպատակներին հասնելու համար»: