
Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը կրկնակի գերազանցել է վարակվածների քանակը

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը կրկնապատիկ գերազանցել է վարակվածների քանակը, հետեւում է իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա կատարված ՏԱՍՍ-ի հաշվարկներից։
Այս պահին արդեն պատվաստում է անցել 227 միլիոն մարդ (մոլորակի բնակչության շուրջ 2,9 տոկոսը), իսկ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել 113,1 միլիոն մարդու մոտ: Ըստ որում բոլոր պատվաստվածների 75 տոկոսն ութ երկրների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Բրազիլիայի, Արաբական Մացյալ Էմիրությունների բնակիչներ են:
Սակայն իմունացման տեմպերը շարունակում են նվազել: Եթե ամսվա սկզբին աշխարհում անում էին օրական միջին հաշվով 6 միլիոն պատվաստում, անցյալ շաբաթ այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 5 միլիոն, այս շաբաթ՝ մինչեւ 4,4 միլիոն: Ամենից շատ պատվաստվածներն ԱՄՆ-ում են՝ 68,3 միլիոն՝ վարակման արձանագրված 28,4 միլիոն դեպքով: Երկրորդ տեղում է Չինաստանը, որտեղ պատվաստում է անցել 40,5 միլիոն բնակիչ (400 անգամ ավելի, քան վարակվել են), երրորդ տեղում է Մեծ Բրիտանիան, որտեղ, հաշվի առնելով Նորմանդական կղզիները, Մեն կղզիները եւ անդրծովյան տարածքները, պատվաստվել է շուրջ 19,5 միլիոն մարդ:
Պատվաստվածների բաժնով առաջին տեղում է Իսրայելը (պատվաստվել է քաղաքացիների 88,5 տոկոսը), երկրորդ տեղն զբաղեցնում են Սեյշելյան կղզիները (72,9 տոկոս), երրորդում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները (60,7 տոկս): Ռուսաստանում, ինչպես փետրվարի 26-ին հայտնել է Ռուսաստանի արտահաստիքային գլխավոր համաճարակաբան Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Բրիկոն, պատվաստվել է արդեն շուրջ 4 միլիոն ռուսաստանցի, դա բնակչության ավելի քան 2,7 տոկոսն է: Ըստ որում երկրում ախտահավածները փոք-ինչ ավելի են՝ 4,2 միլիոն: