
Վաղը համերգ է հայրենիքի փրկության գործին լծված մեր ամբողջ գիտակից ժողովրդին աջակցելու համար. Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Վաղը Բաղրամյան պողոտայում համերգ է։ Վաղը համերգ է մեր լույս տղերքի հիշատակին։ Վաղը համերգ է մեր գերիներին սատարելու եւ աջակցելու համար։ Վաղը համերգ է հայրենիքի փրկության գործին լծված մեր ամբողջ գիտակից ժողովրդին աջակցելու համար։ Այսօր երեկոյան տասնյակ հազարավոր երթի մասնակիցների դեմքին ուրախություն էր հայտնվել։ Մարդիկ ուրախ էին, որ մեր երկիրը դեռ կարող է դուրս գալ այս խայտառակ վիճակից։ Մեր լույս տղերք դուք մեզ հետ եք։ Առանց ձեզ մենք չենք կարող հաջողության հասնել։ Դուք միշտ մեզ հետ եք։ Միշտ»: