Բաժիններ՝

20-ամյա դստեր մահվանից հետո թոռանը միայնակ մեծացնող տատն օգնության կարիք ունի

Տիկին Ցողիկը, ով աղջկա մահվանից հետո դարձել է թոռան խնամակալը, օգնության կարիք ունի։ Երեխային նորմալ մեծացնելու համար գումար է անհրաժեշտ, որը նա որոշ չափով կարողանում է ձեռք բերել շշեր հավաքելով ու վաճառելով։

«Աղջիկս՝ Նաիրան, մեկ տարի առաջ մահացավ ինֆարկտից՝ տղայի ծնվելուց 5 ամիս անց, 20 տարեկան էր։  Այդ օրվանից ես եմ երեխային պահում, իսկ մինչ այդ աշխատում էի հացի գործարանում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց տիկին Ցողիկը։

Նրա փոխանցմամբ՝ երեխայի հայրն ու նրա ընտանիքը որևէ օգնություն չեն ցուցաբերում, միակ հույսն իր թոշակն ու խնամակալության համար հատկացվող գումարն է։

«Թոշակ ու խնամակալության համար գումար եմ ստանում, երկուսը միասին 50,000 դրամ է կազմում, որը հազիվ տան վարձը վճարելուն է բավականացնում։ Որևէ օգնող չունեմ, բարեկամներս հեռու են ապրում՝ Կապանում, աղջիկներիցս մեկն էլ ամուսնացած է, երեք երեխա ունի, հազիվ նրանց հոգսերն է հոգում»,- նշեց նա։

Ընտանիքին օգնելու համար գործում է տվյալ հեռախոսահամարը՝ 077141731։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս