
Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը հետևյալ ապօրինի արարքի նկատմամբ. քաղաքացին ահազանգում է

Մոնիկա Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես՝ ՀՀ քաղաքացի Մոնիկա Ալավերդյանս, հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը հետևյալ ապօրինի արարքի նկատմամբ։
Սկեսրայրս՝ Արթուր Համբարձումյանը, մեկ տարի է՝ աշխատում է Տրանս-Սֆեր պահնորդական անվտանգության կազմակերությունում որպես անվտանգության աշխատակից։ Պատերազմի առաջին իսկ օրերին սկեսրայրս կամավորագրվել է և մեկնել պատերազմի։ Մասնակցել է մարտական գործողություններին և բեկորային վնասվածք թևի հատվածում։ Վերադարձել է պատերազմից և կրկին անցել աշխատանքի, չնայած դեռ բեկորը հեռացված չէր։ Ավելին, աշխատել է նաև երկրորդ հերթափոխով։ Այս ամիս սկեսրայրիս վիրահատել են, սակայն բեկորը չի հաջողվել հեռացնել, բժիշկն անաշխատունակության թերթիկը փակել է՝ նշելով, որ կարող է վերադառնալ աշխատանքի։
Այնուամենայնիվ, գործատուն հրաժարվում է հետ ընդունել իր աշխատողին՝ նշելով, որ վիրավորման պատճառով չի կարող կատարել իր աշխատանքային պարտականությունները, այնինչ այս ամբողջ շրջանում սկեսրայրս ամբողջությամբ կատարել է իր աշխատանքային գործառույթները։ Տվյալ կազմակերպության տնօրեն Հովհաննես Պետրոսյանը պահանջում է աշխատանքի ազատման դիմում ներկայացնել։
Հավելեմ նաև, որ տվյալ կազմակերպությունը նաև ի հեճուկս ընդունած որոշման, հրաժարվել է վճարել այն օրերի համար, երբ սկեսրայրս գտնվում էր ռազմի դաշտում և աշխատավարձից (որը կազմում է 68000 դրամ) պահում է կատարել։
Խնդրում եմ նաև իմ ընկերներին անտարբեր չմնալ, որքան հնարավոր է շատ տարածել գրառումը, որպեսզի հասնի պատկան մարմիններին»: