Օնիկ Գասպարյանը բացեց պանդորայի արկղը. Լևոն Մնացականյան

Միջազգայնագետ Լևոն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանը փորձում է ազատվել Գլխավոր շտաբի (ԳՇ) պետից, քանզի վերջինս սկսել էր բացահայտել Շուշիի հանձնման գործընթացը:

Իրականում, ԳՇ-ի երկվա հայտարարությունը սարսափեցրեց նիկոլին, քանզի Օնիկ Գասպարյանը ոչ միայն հայտարարեց ժողովրդին միանալու մասին, այլև սկսել էր բացահայտել Շուշիի հանձնման մութ պրոցեսը։

Գլխավոր շտաբի պետը, հայտարարելով, որ Իսկանդեր համակարգից կրակելու թույլտվություն ստացել է միայն՝ թշնամու կողմից Շուշին գրավելուց հետո, բացեց պանդորայի արկղը։

Ըստ Գասպարյանի՝ «Իսկանդերի» կիրառումից հետո հայկական զորքերը կարողացել են մտնել Շուշի, սակայն ստանալով նահանջի հրաման, մեր զորքը ետ է քաշվել Շուշիից։

Մինչ այժմ բոլորիս տրամաբանության մեջ չտեղավորվող՝ Շուշիի հանձնման եղելությունը ջրի երես է դուրս գալիս և միանգամայն պարզ է դառնում, որ Շուշին զիջվել է առանց լուրջ դիմադրության։

Այժմ գնդակը նախագահ Արմեն Սարգսյանի դաշտում է և վերջինս, չստորագրելով ԳՇ-ի պետի ազատման հրամանը, փաստացի վերջ կդնի ազգագործան երևույթի իշխանությանը։

Հ.Գ. Հայաստանի ներքին ազատագրական պայքարը վաղ թե ուշ պսակվելու է հաջողությամբ և բացի զինվորականներից դեռ շատ անձիք են փաստելու ակնհայտ պետական դավաճանության մասին‼️

Չե՛ք պլստալու…»:

Տեսանյութեր

Լրահոս