Բաժիններ՝

3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ. համար խիստ ամբիցիոզ է, իսկ ներկա կառավարման պայմաններում՝ անհասանելի. Վարդան Արամյան

Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2021 թվականի առաջին ամսվա օպերատիվ տնտեսական ցուցանիշները:

Ինչպես և ակնկալվում էր՝ տարվա մեկնարկը տրվեց տնտեսական անկմամբ.

Տնտեսական ակտիվություն – անկում՝ -7.5%,

Արդյունաբերություն – անկում՝ -10.8%

Շինարարություն – աճ՝ 0.8%

Առևտուր – անկում՝ -15.1%

Ծառայություններ – անկում՝ -10.3%

Գնաճ – 4.5% հիմնականում կրում է փոխարժեքի արժեզրկման ազդեցությունը (առաջարկի գնաճ է)

Միջին ամսական աշխատավարձեր – անկում՝ -3.8%

Արտաքին առևտրաշրջանառություն – անկում՝ -16.8%

Արտահանում – անկում՝ -11.3%

Ներմուծում – անկում՝ -20%

Իհարկե, այստեղ կա նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազային էֆֆեկտ հասկացությունը, սակայն, մյուս կողմից, պետք չէ մոռանալ նաև տնտեսական պրոցեսների իներցիայի, ինչպես նաև կառավարության տնտեսական քաղաքականության դիսկրեցիայի պահը, որոնք երկուսն էլ ներկա դրությամբ դեպի ներքև են ձգում տնտեսությունը:

Հետևապես վերահաստատում եմ ամիսներ առաջ արած իմ դիտարկումը. 3.2% տնտեսական աճի նպատակը 2021 թվականի համար խիստ ամբիցիոզ է, իսկ ներկա կառավարման պայմաններում կասեի՝ անհասանելի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728