Դեպի 1/8 եզրափակիչ․ «Ռոմա»-«Բրագա»
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Ռոման» կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ հենց մրցակցի դաշտում։ Խնդիրը կարծես մեծամասամբ լուծված է։
«Ռոմա»
«Ռոման», ամենայն հավանականությամբ, հեռացրեց այս զույգի հաղթողների վերաբերյալ բոլոր հարցերը: 2։0 հաշվով հաղթելով «Բրագային»՝ «գայլերը» վիթխարի առավելություն ստացան: Մրցակցի թիմում հեռացման պատճառով Պաուլո Ֆոնսեկայի թիմը լիովին տիրեց այդ խաղում և կարող էր հույս ունենալ ավելի մեծ հաղթանակի վրա:
Փետրվարի 21-ին «Ռոման» այցելեց «Բենեվենտոյին»: Այնտեղ «գայլերը» չկարողացան անցնել մրցակցի պաշտպանությունը՝ հանդիպումը ավարտելով ոչ-ոքիի (0:0):
Վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնեն Քրիս Սմոլինգը, Դավիդե Սանտոնը և Բրայան Քրիստիանտեն:
Հռոմեկանա թիմը խնդիրներ ունի կենտրոնական պաշտպանի դիրքում և խաղը պետք է կենտրոնացնի պաշտպանությունում սխալներ չանելու վրա։
«Բրագա»
Առաջին խաղում սեփական դարպասը բաց թողած արագ գոլից հետո «Բրագան» չկարողացավ վերադառնալ խաղ: Այդ կորստից հետո «զինագործները» հաջող հանդիպում անցկացրեցին Պորտուգալիայի առաջնությունում ՝ սեփական հարկի տակ հաղթելով «Տոնդելային» (4:2):
Պորտուգալիայի առաջնությունում «Բրագան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը ՝ մեկ միավորով հետ մնալով երկրորդ «Պորտոյից»: Կառլոս Կարվալյալի սաները 20 տուրերում 14 հաղթանակ ունեն և խփած 37 գնդակ:
Պաշտպան Ռիկարդո Էսջայուն չի խաղա հյուրերի կազմում առաջին խաղում հեռացման պատճառով: Նաև հանդիպումը բաց կթողնեն վնասվածք ստացած պաշտպաններ Ֆրանցիսկո Մոուրան և Դեյվիդ Կարման:
Առաջիկա խաղում «Բրագան» կորցնելու բան չունի: «Զինագործներից» պետք է ակնկալել ակտիվ գրոհներ, ինչից անշուշտ կօգտվեն տանտերերը:
Սակայն, վերջին խաղերում «Ռոման» շատ է գոլ բաց թողնում: Մրցակիցը ունակ է օգտվել դրանից։
Խաղը մեկնարկելու է կեսգիշերին։
Սիրարփի Աղաբաբյան