Բաժիններ՝

«Սա նրա որոշումն է»․ Մասկերանոն՝ Մեսսիի հեռանալու մասին

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Խավիեր Մասկերանոն խոսել է ակումբում Լիոնել Մեսսիի ապագայի մասին:

«Ես երբեք չէի համարձակվի որևէ բանի մասին խորհուրդ տալ Լեոյին: Սա ամբողջովին իր որոշումն է, որը նա պետք է կայացնի՝ խորհրդակցելով իր ընտանիքի հետ:

Որպես ընկեր՝ ես կաջակցեմ նրա կայացրած ցանկացած որոշմանը, բայց երբեք չեմ համարձակվի նրան խորհուրդ տալ՝ ինչ անել:

Թվում է, թե ամեն ինչ լավ է ընթանում: Չնայած «Բարսելոնան» սպորտային առումով իր լավագույն պահը չի ապրում, սակայն Լեոյի մարմնի լեզուն չի փոխվել: Նա ամեն ինչ անում է ճիշտ այնպես, ինչպես 15 տարի առաջ: Այս իմաստով, ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ է»,- ասել է Մասկերանոն:

Կարդացեք նաև

Այս մրցաշրջանում 33-ամյա արգենտինացին Լա լիգայի 22 խաղում դարձել է 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս