«Գլուխդ պատին կտաս, թե կարող ես մարդ ձերբակալել». Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին ներկայացրեց իրենց առաջիկա գործողությունները:

«Նախ՝ ԱԺ-ն նիստ չի գումարել, ԱԺ-ն շարունակում է մնալ ոչ իր դիրքերում: Մենք քիչ հետո կհրապարակենք քաղաքական մեծամասնության պատգամավորների անունները, իրենք պարտավոր են ներկայանալ և հրավիրել ԱԺ նիստ:

Երկրորդ՝ մենք պատվիրակություն ենք ուղարկում նախագահիւ մոտ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու համար:

Երրորդ՝ նոր գլխավոր խելագարը հայտարարել է, որ եթե քաղաքական հայտարարությունները չափը անցնեն, կձերբակալենք, եկեք՝ բոլորս միասին ասենք՝ գլուխդ պատին կտաս, թե կարող ես մարդ ձերբակալել»,- ասաց Սաղաթելյանը:

Նա հավելեց. «Որևէ մեկը չփորձի ժողովրդին վախեցնել, դուք պարտավոր եք մեր ժողովրդի հետ հաշվի նստել, բանակի հետ հաշվի նստել, դուք դավաճանել եք մեր ժողովրդին, նորից եմ կրկնում՝ առանց արյուն, անցնցում հեռացիր: Առանց թուրքի Հայաստա՛ն»:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ քիչ անց կմոտեցնեն վրաններ, ջուր, թեյ, որպեսզի հավաքվածները կարողանան ցրտին դիմանալ. «Առաջիկայում մեզ մարզերից են միանալու, Սյունիքից են խմբեր միանալու, պինդ կանգնում ենք, որպեսզի հասնենք մեր պահանջի կատարմանը»:

Տեսանյութեր

Լրահոս