Բաժիններ՝

Ջրականում (Ջաբրայիլ) ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Լեռնային Ղարաբաղի Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր` փետրվարի 25-ին, ժամը 14:00-ի սահմաններում ականի պայթյունից վնասվածքներ է ստացել 1964 թվականին ծնված Գյուլօղլան Միրզալիևը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Միրզալիևը պայթյունի ժամանակ գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղված եղել: Տղամարդը ականի պայթյունի հետևանքով ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728