
Ամերիկացի Վանդե Հայը ռուսաստանցի Կորսակովին կփոխարինի «Սոյուզ ՄՍ-18»-ի անձնակազմում

NASA-ի աստղանավորդ Մարկ Վանդե Հայը կարող է ռուսաստանցի տիեզերագնաց Սերգեյ Կորսակովին փոխարինել «Սոյուզ ՄՍ-18» տիեզերանավի անձնակազմում։
«Ռոսկոսմոս»-ի կայքում հրապարակվել է մի լուսանկար, որտեղ տիեզերագնաց Պյոտր Դուբրովի մոտ երեւում է «Սոյուզ ՄՍ-18» տիեզերանավի անձնակազմի խորհրդանշանի մակակարվածքը՝ «Նովիցկի, Դուբրով եւ Vande Hei» ազգանուններով:
Ավելի վաղ «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտնել էր, որ «Սոյուզ ՄՍ-18» տիեզերանավի անձնակազմում, որը պետք է առաջին ամբողջությամբ ռուսականը դառնա 20 տարվա ընթացքում, տեղ են գտնելու օտարերկրացի աստղանավորդներ: Փետրվարի 10-ին NASA-ն հաղորդել էր, որ ուսումնասիրում են «Սոյուզ ՄՍ-18» տիեզերանավում ամերիկացի աստղանավորդի համար լրացուցիչ տեղ ստանալու հնարավորությունը:
«Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունում «Ինտերֆաքս» գործակալությանը ճշտել են, որ պետական կորպորացիան NASA-ից առաջարկություններ է սպասում «Սոյուզ ՄՍ-18»-ով ամերիկացի աստղանավորդի՝ Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) թռչելու վերաբերյալ: