Բաժիններ՝

Brent նավթի գինը 2020 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է բարելի դիմաց 66 դոլարը

Brent նավթի գինն անցյալ տարվա հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է բարելի դիմաց 66 դոլարը։

Սակարկությունների ընթացքում հյուսիսծովյան խառնուրդի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքը ICE լոնդոնյան սակարանում հասել է բարելի դիմաց 66,02 դոլար: Երեւանի ժամանակով 07:48-ի տվալներով այն վաճառվում է բարելի դիմաց 65,25 դոլարի մակարդակում: WTI մակնիշի նավթն արժե բարելի դիմաց 62,52 դոլար:

Փետրվարին ածխաջրածնի գներն անընդմեջ բարձրացել են ընդհուպ մինչեւ ամսի 10-ը: Հաջորդ օրը գնանշումները նվազել են, բայց արդեն մինչեւ 12-ի երեկոյան կրկին անցել են պլյուսի: Վառելանյութը թանկանում է ОПЕК+ի՝ փետրվար-մարտին արդյունահանումը միագումար օրական 1,425 միլիոն բարելով նվազեցնելու պայմանավորվածությունից հետո:

Նաեւ շուկան պահանջարկի աճ է ակնկալում՝ հույս ունենալով, որ տնտեսությունը կվերականգնվի եւ պատվաստումներ անցկացվեն: Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ավելի վաղ կանխատեսել էր, որ այս տարի նավթի գինը կտատանվի բարելի դիմար 45-60 դոլարի ընդգրկույթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728