Սա է այն մարդու ճակատագիրը, ով մեր պետության ողնաշարն է կոտրել. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը չի մեկնաբանում այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած իրավիճակը` թողնելով, որպեսզի ՀՀ քաղաքացին տեսնի, թե վարչապետի աթոռը զբաղեցնող մարդն ինչպես է 200 մետր քայլում Երևանում։

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հեծանիվով էր գնում աշխատանքի, այսօր 200 մետր քայլում է մի քանի հազար ոստիկաններով։ Սա է նրա ճակատագիրը, ով հայրենազրկել է մեր հայրենակիցներին, խլել է մեր ժողովրդի արժանապատվությունը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ոստիկանական մեծաթիվ ուժեր փակել էին Կառավարության 3-րդ մասնաշենք տանող բոլոր ճանապարհները և սպասում էին Նիկոլ Փաշինյանի ժամանելուն, որից հետո հավաքված խաղաղ քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցան բռնություններ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728