Բաժիններ՝

Պատժամիջոցները և Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը խանգարում են Թեհրանի հետ երկխոսությանը. ԱՄՆ

Միացյալ Նահանգները շահագրգռված է Իրանի հետ համաձայնության հասնելու, այլ ոչ թե լարվածության էսկալացիայի հարցում: Փետրվարի 22-ի երեկոյան Reuters գործակալությանն այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի՝ անունը չհայտնած ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացման հնարավորության մասին Իրանի ղեկավարության հայտարարությունները։

Պաշտոնյայի խոսքով՝ «շատ տագնապալի կլինի, եթե Իրանը հասնի 60 տոկոսի մակարդակին, բայց դա տակավին տեղի չի ունեցել»: ԱՄՆ-ը «կցանկանար գտնել միջոց, որպեսզի կողմերն էսկալացիայի անհարժեշտություն չզգան», այլ, ընդհակառակը, վերադառնան համաձայնության: Նրա կարծիքով, երկու կողմերն էլ աշխատում են միմյանց ճնշման լծակների վրա:

«Նրանք (իրանցիները) իրենց քայլերով միջուկային ոլորտում, մենք՝ սահմանված պատժամիջոցներով: Դա չի օգնում կողմերից ոչ մեկին»,- կարծում է նա: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչն անհրաժեշտություն չի տեսնում կենտրոնանալու միջուկկային ծրագրի հետագա մեծացման մասին Թեհրանի հայտարարությունների վրա: «Մինչեւ դուք չվերադառնաք բանակցությունների, երկու կողմերն էլ բռնում են դիրքորոշումներ, (…) սաստակցում են հռետորաբանությունը: Դա այն չէ, ինչի վրա պետք է կենտրոնանալ: Տեսնենք, կհամաձայնվեն արդյոք նրանք (իրանցիները) վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջը,- ասել է պաշտոնյան:- Բայց, անտարակույս, եթե մենք չհասնենք ըմբռնման, նրանք կշարունակեն իրենց միջուկային ծրագրի ընդլայնումը»:

Նախօրյակին Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին հնարավոր է համարել, որ իրանական կողմը դիմի մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացման, հաղորդել էՏԱՍՍ-ը:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս