«Դուք շատ լավ գիտեք՝ ինչպես կրակել հայի ուղղությամբ և դա արել եք ոչ մեկ անգամ»․ Կարեն Ավագյանը՝ իշխանություններին

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այնպես չի, որ միայն սպառնում են կրակել։

Միթե՞ կրակել չէ պետության հետևողական քանդումը։

Դուք կրակել եք հայի ուղղությամբ 2018-ին։ Ձեր անհատակ ստերով, չարությամբ, դագաղներով ու խորովածներով։
Կրակեցիք, երբ վերջնագիր ներկայացրեցիք երկրին՝ կամ տխմարը վարչապետ կամ ոչ ոք։

Դուք կրակել եք հայի ուղղությամբ համավարակի ընթացքում։ Միլիոնավոր դրամներ հատկացրեցիք, որոնք այդպես էլ հիվանդին չհասան։ Միթե՞ կրակել չէ, երբ մարդուն սպանում էիք առանց թթվածնի։ Հիմա էլ շարունակում եք։ Աշխարհը գրանցում է արդյունավետ պատվաստանյութ, իսկ դուք անգամ այդ ուղղությամբ պայմանագիր չեք ստորագրում։

Դուք կրակել եք հայի ուղղությամբ 2020-ին ողջ պատերազմի ընթացքում։ Խաբում էիք ու խաբեցիք մինչև վերջ։ Թույլ չտվեցիք Հայաստանն օգնի Արցախին։ Չթողեցիք հայն օգնի իր հայրենիքին ու հայրենակցին։ Մի թե՞ կրակել չէ հայի երկիրը թշնամում Հանձնելը, ծախելը։

Դուք հիմա էլ եք կրակում հայի ուղղությամբ։ Երբ Մոսկվայում թուրքին եք ծախում հայրենիքից մնացած փշրանքները։ Երբ հային փորձում եք հեռացնել դաշնակիցներից ու ծնկի բերել թշնամու առաջ։
Այնպես որ՝ դուք շատ լավ գիտեք՝ ինչպես կրակել հայի ուղղությամբ և դա արել եք ոչ մեկ անգամ։ Բայց, որքան էլ կրակեք՝ հայի պայքարն իր սրբազան հայրենիքի համար սպանել չեք կարող»։

Տեսանյութեր

Լրահոս