Բաժիններ՝

Չեխահայ երգչուհի Կարմեն Սարոյանը Հայաստանում նկարահանված տեսահոլովակ է հրապարակել

Չեխահայ երգչուհի Կարմեն Սարոյանը հանրությանն է ներկայացրել «Հայի տուն» ստեղծագործությունը: Այս մասին հայտնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը՝ շնորհավորելով երգչուհուն: «Բարձր ենք գնահատում ձեր տաղանդը»,- ասվում է դեսպանության «Ֆեյսբուքի» էջում հրապարակված հաղորդագրության տեքստում:

Երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Հայաստանում, արդեն համացանցում է: Հոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է, երգի երաժշտության և բառերի հեղինակը՝ Հայկ Ղուլյանը, գործիքավորումն իրականացրել է Մուշեղ Մայիլյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728