Բաժիններ՝

«Աբազյան Արմենն ի՞նչ զգացողություններ է ունենում, երբ մտնում է Մարիուս Յուզբաշյանի աշխատասենյակ». Արմեն Մինասյան

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ձախից Մարիուս Յուզբաշյանն է: Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին եղել է պարտիզանական ջոկատի հրամանատարի տեղակալ: 1943-ից օպերլիազորից հասել է Արևելյան Գերմանիայում ՊԱԿ Հետախուզական վարչությունում բաժնի պետի պաշտոնի:

1970-1978 թվականներին ԽՍՀՄ ՊԱԿ-ում եղել է անլեգալ հետախուզության վարչության պետի տեղակալ։ 1978-ին նշանակվել է Հայաստանի ՊԱԿ ղեկավար: Հետախուզական գործունեություն է վարել 10-ից ավել արտասահմանյան երկրներում: Միութենական հանրապետություննեի ՊԱԿ ղեկավարներից միակն էր, ով ուներ գեներալ-լեյտենանտի կոչում: 1988-ին մեծապես նպաստել է արցախյան շարժման մեկնարկին, ինչից հետո ազատվել է աշխատանքից: Սպանվել է 1993-ին՝ Երևանում, առավոտյան զբոսանքի ժամանակ, անհայտ պատճառներով:

Աջից ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է: Արցախյան պատերազմի տարիներին՝ 1993-1994-ին ծառայությունն անցկացրել է ճակատից հեռու, անվտանգ վայրում՝ ռուսական սահմանապահ զորքերում: Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ եղել է Արգիշտի Քյարամյանի ենթական: 1999-2020 թվականներին ԱԱԾ օպերլիազորից դարձել է վարչության պետ: 2020-ին նշանակվել է Արցախը հանձնած, Հայաստանը կապիտուլացրած, բազմահազար զինվորների մահվան դատապարտած ԱԱԾ տնօրեն: Ինչ-որ ֆեյքի գործով 4 անձ է ձերբակալել, մինչդեռ ֆեյքն իր գործունեությունը շարունակում է:

Հարց. Աբազյան Արմենն ի՞նչ զգացողություններ է ունենում, երբ մտնում է Մարիուս Յուզբաշյանի աշխատասենյակ»:

May be an image of 2 people

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս