Բաժիններ՝

Բարի վերադարձ Հայաստան, որտեղ թմրամոլի արտաքինով ասատրյանները ցավոտ են տանում այն, որ քաղաքացին վարչապետի աթոռին նստածին ԴԵԲԻԼ է անվանում. Աշոտ Սիմոնյան

Իրավաբան Աշոտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստացի, այս տխմարների իշխանությունը ժողովրդին «համոզում» է համակերպվել փորձարկման ճագարի կարգավիճակի հետ։ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՅԴՊԵՍ

Հայաստան վերադառնալուց հետո, երբ դիմավորման սրահ ես մտնում, այնտեղ քեզ «դիմավորում են» ոստիկանական շքախմբով։ Կոնկրետ ինձ ներկայացավ մի փոխգնդապետ, կողքին մի բժիշկ, որը ինձ մեղադրյալի տեղ դրած հարցնում է «թեսթ ունե՞ս»։ Նրան քաղաքակրթության և քաղաքացու հետ շփման տարրական կանոնների մաստեր-կլաս ցուցադրելուց հետո հայտնում եմ, որ ես պատրաստ եմ ինքնամեկուսանալ։ Դրան ի պատասխան, քաղաքացու՝ տվյալ դեպքում ինձ հետ Դուք-ով խոսելու պահանջից տղայավարի նեղացած փոխգնդապետը առաջարկում է ինձ որպես տղա խոսել, ես նրան խնդրեցի դեպի գողական աշխարհ չտեղաշարժվել և մնալ իր կերպարի մեջ /եթե իհարկե ուներ/։

Այնուհետև վերջիններս ասում են, որ եթե ես չեմ ուզում թեսթ հանձնել, ապա կարող եմ գնալ Նորքի «ինֆեկցիոն» և թեսթը հանձնել այնտեղ անվճար։ Ես պատասխանում եմ, որ իմ նպատակը ոչ թե ձրի թեսթ հանձնելն է, այլ վարակի առավել վտանգի աղբյուրից խուսափելը։

Ապա ինձ մոտեցավ անվստահելի արտաքինով, թափթփված հագուստով ինչ-որ Ասատրյան, ով ներկայացավ, թե վարչապետի աշխատակազմից է։ Վերջինին նույնպես 10 րոպե հրապարակային բացատրում եմ, որ կառավարության որոշման հիման վրա սահմանափակում են իմ սահմանադրական իրավունքը, ես չեմ կարողանում մուտք գործել իմ պետություն։

Իսկ հիմա ամենազզվելին ու ծիծաղելին. բանից պարզվում է, որ շտապօգնության մեքենայով անվճար Նորքի ինֆեկցիոն «դրախտ» ուղևորվելու փոխարեն կարող ես տեղում, վճարելով 15000 դրամ, նմուշ հանձնել, ապա ԳՆԱԼ ՏՈՒՆ։

Հանցավոր ու չհիմնավորված այս գործելակերպի մեխը նաև այն է, որ նմուշ հանձնելուց 3 ժամ առաջ պիտի սնունդ ընդունած չլինես, այնինչ ինքնաթիռում կերակրում են մարդկանց։

Մարդիկ երկար ճամփորդությունից հետո, ձևական, իմ բնութագրմամբ ԴԵԲԻԼՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾՈՎ առաջ քաշված այս ընթացակարգի պատճառով փաստացի ենթարկվում են վարակման վտանգի, երեխաների հետ հերթ կանգնում։ Դե իսկ այն, որ ինձ հետ չանա-չանա կռիվ տվող քառակուսի գլուխները նույնիսկ անձամբ դիմակ չէին կրում, կարծում եմ, կարիք չկա էլ ասելու։

Բարի վերադարձ Հայաստան, որտեղ թմրամոլի արտաքինով ասատրյանները և ակնհայտ տհասությամբ «օժտված» ոստիկանները առավել ցավոտ են տանում այն, որ քաղաքացին հիմնավոր կերպով վարչապետի աթոռին նստածին ԴԵԲԻԼ է անվանում, քան այն, որ իրենք դեբիլի ստրուկներն են, օրավարձով մարդասպաններ։

Առողջապահական և իրավապահ համակարգի ողջ պերճանքն ու թշվառությունը կատարյալ բնութագրող լուսանկարը՝ ներքևում»:

May be an image of one or more people

May be an image of one or more people and people standing

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս