Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության հայց է ներկայացրել. ամերիկյան ԶԼՄ-ներ

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հայց է ներկայացրել 7 տարվա ամուսնությունից հետո ամուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Ըստ հրապարակումների՝ 40-ամյա հեռուստաաստղը պահանջել է իրենց երեխաների համատեղ իրավական և ֆիզիկական խնամակալությունը:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը համատեղ 4 երեխա ունեն:

Աստղերից և ոչ մեկը պաշտոնապես չի մեկնաբանում ամուսնալուծության վերաբերյալ տեղեկությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728