
Եթե գումարենք բոլոր մարդկանց՝ տիեզերքում անցկացրած ժամանակը, կստացվի 30.400 օր կամ 83 տարի

Հիշարժան փաստեր եւ պատմություններ
– 2006 թվականին նախկինում մոլորակ համարվող Պլուտոնը պաշտոնապես հռչակվեց գաճաճ մոլորակ: Այժմ գաճաճ մոլորակների թիվը 5-ն է:
-Եթե մենք փորձենք գոռալ տիեզերքում, ոչ ոք մեզ չի լսի, քանի որ այնտեղ մթնոլորտ չկա, հետեւաբար, ձայնը չի տարածվի:
– Ձգողականության ուժի բացակայության հետեւանքով տիեզերագնացի հասակը տիեզերքում կարող է ավելանալ մինչեւ 5 սմ-ով:
-Եթե գումարենք բոլոր մարդկանց՝ տիեզերքում անցկացրած ժամանակը, կստացվի 30 400 օր կամ 83 տարի:
-Տիեզերքում ձգողականության ուժի բացակայության հետեւանքով սովորական գրիչները չեն գրում, ուստի տիեզերագնացներն օգտագործում են մատիտներ:
-Չնայած Մերկուրին Արեգակին ամենամոտ մոլորակն է, սակայն ամենատաքը Վեներան է, քանի որ վերջինիս մթնոլորտը հարուստ է բարձր խտությամբ ածխաթթու գազերով, եւ մոլորակի վրա առաջանում է ջերմոցային էֆեկտ:
-Լուսինը մոտ 4,5 միլիարդ տարեկան է, եւ Լուսնի ծավալը Երկիր մոլորակի ծավալից փոքր է 80 անգամ: