Ասել եմ, որ հրաժարական չեմ տա, շարունակում եմ մնալ այդ որոշմանը. Ռուբեն Վարդազարյան. News.am
ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանն ինտենսիվ հանդիպումներ է ունենում քրեական գործեր քննող դատավորների հետ` փաստացի իրեն դիրքավորելով որպես ԲԴԽ նախագահ եւ հավաստիացնում, որ Ռուբեն Վարդազարյանը հեռանալու է: Այս մասին գրել է mediaport տելեգրամյան ալիքը։
Տելեգրամյան ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ նպատակը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կալանքներ կիրառելու ու խիստ պատիժներ նշանակելու հարցն է: Դատավորները զգուշորեն են արձագանքում, թեեւ որոշները առերեւույթ դրական հակվածություն են ցույց տալիս: Առաջիկա զարգացումները այս առումով ցույց կտան` ովքեր են Ջհանգիրյանին հավատացողները: Առանձին կանդրադառնանք այդ դատավորներին:
NEWS.am-ի հետ զրույցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ. «Որոշմանս մեջ ոչինչ չի փոխվել, ասել եմ, որ հրաժարական չեմ տա, շարունակում եմ մնալ այդ որոշմանը»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում