Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա ականավոր քաղաքական գործիչ, Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան մասին։

Նախագահ Մենեմը իր ուրույն ներդրումն է ունեցել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում՝ «Երևանի և Բուենոս-Այրեսի միջև եղբայրական կապերի հաստատման» համար ստանալով Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Անգնահատելի է Կառլոս Մենեմի վաստակը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում դրսևորած պատրաստակամության և հետևողական աշխատանքի համար։

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Կառլոս Մենեմի ընտանիքին և Արգենտինայի բարեկամ ժողովրդին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728