«Փակ քննարկման ժամանակ գիտեինք, որ պարտվում ենք». Էդմոն Մարուքյանը՝ հոկտեմբերի 11-ի ԱԽ նիստի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում ինքն ասել է, որ պետք է զանգահարել Ռուսաստանի նախագահին և պատերազմը կանգնեցնել։

«Մեզ ասվել է, որ, եթե զանգեն ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու առաջարկով, նա ասելու է, որ այն, ինչ Ալիևն ուզում է պատերազմով վերցնի, դուք պետք է խաղաղ տաք։ Խոսքն այստեղ ««Լավրովի պլանի»՝ 5+2»-ի մասին է։ Ես ասել եմ, որ լավ, եթե հոկտեմբերի 11-ին մենք գիտենք, որ մենք պարտվում ենք, մենք փակ քննարկման ժամանակ գիտեինք, որ պարտվում ենք, եթե դա չէ ճանապարհը, ապա, պարոն վարչապետ, ո՞րն է ձեր ճանապարհը։ Վարչապետն էլ ասել է հետևյալը, որ սա Սարդարապատ է, և պետք է բոլորս գնանք ու կռվենք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

Այդ ամենի համատեքստում, ըստ Էդմոն Մարուքյանի՝ առաջանում են բազմաթիվ հարցեր։ Նրա խոսքով՝ նախ, շատ մարդկանց ճակատ մեկնելու ծանուցագիր են տվել, հետո, երբ նրանք ներկայացել են զինկոմիսարիատ, նրանց պատասխանել են, որ՝ գնացեք, մենք կկանչեք։ Հետևաբար, ինչո՞ւ ռազմական դրությամբ պայմանավորված՝ ամբողջական զորահավաք տեղի չի ունեցել։ Ինչո՞ւ է գործընթացները գնացել այն ճանապարհով, որ ասել են՝ 30 հոգով հավաքվեք, մեկին ընտրեք հրամանատար ու գնացեք ճակատ։

«Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ  ինձ ասում է, որ 1000 հատ քրեական գործ են հարուցել, իրենք պատերազմի ինչ-որ էպիզոդներ են ուզում քննարկել։ Բայց այդ ամենը մեզ նախապատերազմյան շրջանի և պատերազմի ընթացքի կառավարման վերաբերյալ ոչինչ չի ասելու։ Այդ էպիզոդները քննարկվելու է, որոշ մարդիկ ասելու են՝ իրենց հետապնդում են, ու քաղաքացիներն այդպես էլ չեն իմանա, թե ինչո՞ւ այս պատերազմը տեղի ունեցավ, ինչպե՞ս եղավ, որ քաոս ձևով կառավարվեց պատերազմը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս