
Հայփոստը իջեցնում է Ֆրանսիայի ուղղությամբ առաքման սակագները

Փետրվարի 17- ից Հայփոստն ավելի քանի 35 տոկոսով իջեցնում է Հայաստանից դեպի Ֆրանսիա առաքումների գործող սակագները: Նման հնարավորություն է ստեղծվել Հայփոստի և Ֆրանսիայի փոստի ազգային օպերատոր «La Poste»- ի հետ բանակցությունների արդյունքում:
Մինչև 1 կգ ծանրոցի համար նոր սակագին է սահմանվել՝ 9,900 դրամ, նախկին 14,900 դրամի փոխարեն (34% նվազեցում):
Յուրաքանչյուր հավելյալ լրիվ և ոչ լրիվ կգ.-ի համար սահմանվել է 2,900 դրամ, նախկին 6,000 դրամի փոխարեն(52% նվազեցում):
Ինչպես նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Ֆրանսիան ծանրոցներիառաքման Եվրոպայի ամենապահանջված ուղղությունն է: Շատ ուրախալի է, որ Լա փոստի հետ բանակցությունների արդյունքում կարողացանք սակագներն իջեցնել: Կարծում եմ, որ սա կնպաստի ինչպես Ֆրանսիայի սփյուռքի հետ կապի ամրապնդմանը, այնպես էլ կօգնի փոքր և միջին բիզնեսին, որոնց հիմնական առաքման ուղղությունը Ֆրանսիան է»: