
«Եթե Ռուսաստանը ցանկանում է բախումներ, մենք պատրաստ ենք». Ենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը դիտարկում է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների տարբեր տարբերակներ: Այդ մասին հաղորդել է El Mundo-ն։
«Եթե նրանք (Ռուսաստանը) ցանկանում են բախումներ, մենք պատրաստ ենք: Եթե նրանք ցանկանում են համագործակցություն, մենք ուրախ կլինենք»,-ընդգծել է նա:
Դաշինքի ղեկավարը նշել է Մոսկվայի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը սպառազինությունների մրցավազքի վերսկսման վտանգի պատճառով:
Այդուհանդերձ, Ստոլտենբերգը կարծում է, որ Մոսկվայի հետ հարկավոր է երկխսություն վարել ուժի եւ վճռականության դիրքից: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն բացահայտորեն միջամտում է երկրի ներքին գործերին՝ քաղաքական եւ տնտեսական զսպման հասնելու նպատակով, օգտագործելով ինչպես պատժամիջոցների մեխանիզմները, այնպես էլ քաղաքական սադրանքները: Մասնավորապես, նա նշում է վարկաբեկումը՝ Ռուսաստանի մասին ապատեղեկատվության եւ բացահայտ ֆեյքերի տիրաժավորման ճանապարհով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: