Նոր Մոսկվայում բռնկած հրդեհը, որտեղ պայթել են վառելիքով անոթներ, մարվել է
Նոր Մոսկվայում հրդեհը գազի լցավորման կայանի մերձակայքի ժամանակավոր օժանդակ շինությունում, որտեղ պայթել է վառելիքով երկու ռեզերվուար, մարված է: Փետրվարի 16-ին ադ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։
«Ձեռնարկված միջոցներով Մոսկվայի ժամանակով 12:21-ին օժանդակ շինութունում հրդեհը մարվել է: Ստորաբաժանումները շարունակում են (գազով) անոթների սառեցումը: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել»,- ասել են գերատեսչությունում:
Փետրվարի 16-ին Մոսրենտգեն ավանի Ծովակալ Կոռնիլովի փողողում բռկվել է օժանդակ շինությունը:
50 քառակուսի մետր մակերեսով հրդեհի հետեւանքով վառելիքով երկու անոթներ են պայթել մոտակայքում գտնվող ավտոմոբիլային լցավորման կայանում: Տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել: Կատարվել է 500 մետր շառավղով տարահանում: ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ գազի լցակայանն աշխատել է անօրինականորեն, երկու տարի առաջ այն արդեն այրվել էր: Լցավորման կայանի տարածքում գտնվում է նաեւ մետաղի ընդունման կետ, հավելել է գործակալության զրուցակիցը: