Բաժիններ՝

Սերենա Ուիլյամսը AO-ի կիսաեզրափակիչում է

Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է:

Կանանց մենախաղի քառորդ եզրափակիչում Սերենա Ուիլյամսը մրցեց աշխարհի ներկայիս 2-րդ ռակետ Սիմոնա Հալեպի հետ: 1 ժամ 21 րոպե ձգված մրցախաղում Հալեպը զիջեց Ուիլյամսին երկու սեթում` 6:3, 6:3 հաշվով: Australian Open-ի կիսաեզրափակիչում Սերենա Ուիլյամսը կմրցի Նաումի Օսակայի հետ:

Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը: Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի կանցկացվի Մելբուրն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի առաջնությունը սովորաբար ունի շատ բարձր հաճախելիություն և առաջին Մեծ սաղավարտի մրցաշարն է եղել, որը փակել էր իր երկու կորտերը, «Ռոդ Լեյվեր Արենա» և «Հիսենս Արենա» կորտերը։ Ավստարլիայի բաց առաջնության գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղում` Սոֆիան Քենինն է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս