
Մոսկվայում գրանցվել է փետրվարի ամենացուրտ գիշերը

Մոսկվայում օդի ջերմաստիճանը փետրվարի 16—ին հասել է -22 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի սանդղակի, որը ռեկորդային ցածր ցուցանիշ է ընթացիկ ամսվա համար: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքային օդերևութաբանական կայանի ներկայացուցչին:
«Անցյալ գիշերը դարձել է ամենացուրտը Մոսկվայում փետրվարի սկզբից ի վեր: Նախորդ նվազագույն ջերմաստիճանն արձանագրվել էր փետրվարի 8-ին, երբ գրանցվել էր -19.3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նշվում է, որ այս ձմռան ընթացքում ամենացուրտ օրը եղել է հունվարի 18-ը, երբ օդի ջերմաստիճանը գլխավոր օդերութաբանական կայանում գրանցվել էր – 23.6 աստիճան:
Փետրվարի 15-ին Մոսկվայում եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակ էր հայտարարվել անոմալ ցրտերի պատճառով: