Բաժիններ՝

Ստերի տարափ առողջապահության նախարարության ներկայացուցչի կողմից Ազգային ժողովում. ՄԱՍ 3. Հակահամաճարակային Ալյանս

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.

«Ստերի տարափ առողջապահության նախարարության ներկայացուցչի կողմից Ազգային ժողովում. ՄԱՍ 3

Պատգամավոր Սարգիս Ալեքսանյանին պատասխանելիս․

ՍՈՒՏ N13. Նախագծերի ընդունումը բյուջեի վրա որևէ ազդեցություն չի ունենալու։

ՀԵՐՔՈՒՄ N13. Հայտարարությունն անհիմն է, չկան պետության համար ակնհայտաբար սպասվող ֆինանսական բեռի ավելացման հետ կապված հաշվարկներ, հիմնավորումներ: Առաջարկվող համակարգային փոփոխությունները անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենան երկրի առողջապահական համակարգի և բնակչության առողջության վրա, և հետևաբար ազդեցություն ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վրա՝ մեծացնելով պետության համար ֆինասնական բեռը:

ՍՈՒՏ N14. Ինչ վերաբերվում է 14 տարեկանի շեմի իջեցմանը, որևէ խնդիր չկա, հակասություն չկա մյուս բժշկական օգնության օրենքի հետ, որովհետև այնտեղ հնարավորություն է տրված բացառություն սահմանել։

ՀԵՐՔՈՒՄ N14. Նախագիծը ուղիղ հակասության մեջ է մտնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածին, որտեղ առանց ծնողի համաձայնության առողջական վիճակի մասին, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու տարիքային շեմը 16 տարեկանն է: Նշված օրենքի հոդված 15-ի 2-րդ մասով հստակ սահմանված են այն բոլոր պայմանները, որոնց միաժամանակ առկայության դեպքում է հնարավոր առողջական վիճակի մասին տեղեկությունները տրամադրել 16-ից ցածր տարիքի երեխային։ Այլ բացառություն օրենքով սահմանված չէ։ Հետևաբար, պնդումը, թե իբր օրենքը թույլ է տալիս բացառություններ, որից օգտվելով է ներկայացվում առաջարկը, կեղծ է և իրականությանը չի համապատասխանում։

ՍՈՒՏ N15. Ոլորտի մասնագետների հետ հարցը քննարկվել է։

ՀԵՐՔՈՒՄ N15. Ոլորտի մասնագետների հետ նշված փոփոխությունները չեն քննարկվել։ Նախագիծը տեղադրվել է e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայք 2019 թվականի մարտին, գրեթե մեկ ամիս հետո 107 դեմ (73%), 39 կողմ (27%) ձայների հարաբերակցությամբ, քննարկումն ավարտվել է։ Մասնագետների բազմաթիվ բացասական դիտարկումները ներկայացված են նախագծի ամփոփաթերթում (https://www.e-draft.am/projects/1545/digest), և ներկայացված դիտողություններն ու առաջարկները առողջապահության նախարարության կողմից չեն ընդունվել։ Նախարարության կողմից չեն ընդունվել նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում 2019թ. դեռևս գործող միակ մասնագիտական կառույցի՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից ուղարկված ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի սկզբունքային դրույթները:

Շարունակելի…

Ստորև հղումով ԱԺ պատգամավորի հարցի և ԱՆ ներկայացուցչի պատասխանի տեսանյութը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս