Երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի
Փետրվարի 13-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության:
Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի: Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում: