Բաժիններ՝

Գողության համար կոտրել էր խանութների ապակիներ. Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 12-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, անհայտ անձը քարով փորձել է կոտրել նշված սուպերմարկետի դռան ապակին և գողություն անել։

Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է Ներքին Շենգավիթի 49-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել և Գարեգին Նժդեհի փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն:

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 01.30-ին, տղամարդը գողություն կատարելու համար քարով փորձել է կոտրել նաև Գարեգին Նժդեհի փողոցի հագուստի խանութի դռան ապակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում գողությունը կրկին ավարտին չի հասցրել և հեռացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս