Ադրբեջանական այս «ցուցանակներն», ըստ էության, առ ոչինչ են, որովհետև հայկական Վերանվաճումից հետո դրանք միանշանակորեն հայտնվելու են աղբանոցներում․ Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բռնատիրական վարչախումբը, օգտվելով Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի ապաշնորհությունից, փորձում է հոգեբանական ճնշում գործադրել մեր բնակչության վրա՝ Սյունիքի մարզում տարբեր խորամանկություններով սադրիչ ցուցանակներ տեղադրելու միջոցով։

Այսպես կոչված, «ցուցանակային պատերազմի» սկիզբը որոշ ժամանակ առաջ փաստացի ազդարարեց անձամբ Բաքվի բռնապետը՝ որպես արդեն օրինաչափություն դարձող սեփական անպատկառ և անարգ վարքագծի դրսևորում ոտնակոխ անելով «Հայկազյան» գրառումով ցուցանակը Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես բռնազավթված տարածքներից մեկում։

Ադրբեջանական այս «ցուցանակներն», ըստ էության, առ ոչինչ են, որովհետև հայկական Վերանվաճումից հետո դրանք միանշանակորեն հայտնվելու են աղբանոցներում, քանզի հենց թուրքի առածն է պնդում՝ tülkü hiyləgərdir, amma dərisi satılır «Աղվեսը որքան էլ խորամանակ լինի, նրա մորթին վաճառվում է»։

#հայկական_Վերանվաճումը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728