
Քոչարյանի շուրթերով Ռուսաստանը հայտարարեց, որ լինելու են ընտրություններ. Արմեն Գրիգորյան

«Բաստուրմայի պես ամեն օր կտրում են մեր հայրենիքից, ու առաջին հերթին, իհարկե, մեղավոր է իշխանությունը, իսկ երկրորդ հերթին՝ Հայաստանի բնակչությունը: Ես սրանում մեղադրում եմ ՀՀ քաղաքացիներին»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
«9-րդ Մասիվի ժողովուրդը թքած ունի Աբովյանի ժողովրդի վրա, մինչև թուրքերը չգան, 9-րդ Մասիվ չմտնեն: Մտնում են 9-րդ Մասիվ, 8-րդինը թքած ունի: Շուռնուխն ու Որոտանը կտոր-կտոր կտրեցին, մեկը ձայն չհանեց: Ռուսաստանը թքած ունի, թե ինչ է որոշել «Իմ քայլը»: Երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանի շուրթերով Ռուսաստանը հայտարարեց, որ լինելու են ընտրություններ: Ընտրություն լինելու է, որովհետև ռուսներն այդպես են որոշել՝ քանի որ մենք Ռուսաստանի կցորդ ենք: Ըստ օդում կախված լուրերի՝ դա լինելու է մայիսին: Ընդ որում, որոշ գործիչներ զայրացած ինձ ասում են՝ սա՞ էիք ուզում, չհասկացա՝ մե՞նք էինք ուզում, ո՞վ այս երկիրը ցխեց, տրաքացրեց, զրոյացրեց: Ե՞ս, թե՞ դուք՝ ձեր պարտվելով, դավաճանելով: Ո՞վ Հայաստանից սարքեց Ռուսաստանի կցորդ»,- ասաց նա: