«Սերժին մերժեցիք հանուն ինչի՞, ինչի՞ հասան 2018թ. գարնանը «դուխով» գոռացողները»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։ «Ազատություն» կուսակցության խորհրդի անդամ Սոնա Աղեկյանը «Հայելի» ակուբում անդրադառնալով հարցազրույցին՝ ասաց.

«ՀՀ երկրորդ նախագահի խոսքը լսելիս հույս է ներշնչվում, տեսնում ես, որ երկրի լիդերն է խոսում: Խոսում է ղեկավար, որի յուրաքանչյուր բառը, արտահայտությունը բազում քաղաքական վերլուծաբաններ կարիք ունեն վերլուծելու և հանրությանը մատչելի դարձնելու: Խոսում է երկրի ղեկավար, որն ունի կեցվածք, անցած ճանապարհ, որի պաշտոնավարման տարիներին պետությունը միայն վերելք է արձանագրել տնտեսական, սոցիալական և բոլոր ոլորտներում: Խոսում է ղեկավար, որի միայն մամուլում հայտնվելուց անգամ մեր թշնամին սարսռում է և սարսափում»:

Խոսելով զոհերի, վիրավորների մասին՝ բանախոսը նշեց. «Հասարակության մի ստվար զանգված առանց գիտակցելու դուրս եկավ փողոց և մերժում էր Սերժին: Մերժեցի՞ք: Սերժին մերժեցիք հանուն ինչի՞: Ինչի՞ հասան 2018թ. գարնանը «դուխով» գոռացողները: Աննախադեպ թալան է: Որևէ մեկը եթե գա ու փաստերով ինձ ապացուցի, որ նախկինները թալանել են Նիկոլի 0.0 հարյուրերորդականը, ես նրանից ներողություն կխնդրեմ: Նախկիններն ի՞նչ են թալանել: Նախկինները քեզ տվել են Շուշի, Հադրութ, Տիգրանակերտ..․ հրաշք Արցախ, ամեն օր ծաղկող Շուշի: Շուշին ամբողջովին մշակույթ էր բուրում, ու դու այսօր դա ծախել ես թուրքին: Նախկինները քեզ տվել են ՀՀ, որտեղ ինչքան էլ որ ընդդիմադիր ենք եղել, ամեն դեպքում պառակտված չենք եղել: Որտե՞ղ է ՀՀ նախագահը: Միլիոնից ավելի աշխատավարձ է ստանում, ինչի՞ համար: Որևէ անգամ որևէ ատյանի դուռ թխկացրե՞լ է, ասե՞լ է՝ տեսե՞լ եք, թե ինչ են անում մեր Արցախում, ի՞նչ են անում մեր պատմամշակութային կոթողների հետ»:

 

Տեսանյութեր

Լրահոս